«Սևանա լիճ 2016» շախմատի միջազգային մրցաշար
2016-05-1410-րդ տարին անընդմեջ Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Սևանա լիճ 2016» շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա ս/թ. հուլիսի 17-ից 27-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Մրցաշարը խոստանում է լինել դիտարժան և հետաքրքիր, քանզի այս տարի կմասնակցեն մրցաշարի նախորդ տարիների հաղթողները և ուժեղագույն շախմատիստներ: «Սևանա լիճ 2016»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է (միջին վարկանիշը` 2628.6), որին մասնակցում են հետևյալ 10 շախմատիստները Հայաստանից և արտերկրից.
N | Անուն, ազգանուն | Կոչում | Երկիր | Վրկ. | Ծննդ. տարեթիվ |
1 | Յան Քշիշտոֆ Դուդա | ՄԳ | Լեհաստան | 2671 | 1998 |
2 | Վիդիթ Սանտոշ Գուջրաթի | ՄԳ | Հնդկաստան | 2658 | 1994 |
3 | Վլադիսլավ Արտեմև | ՄԳ | Ռուսաստան | 2653 | 1998 |
4 | Ռոբերտ Հովհաննիսյան | ՄԳ | Հայաստան | 2640 | 1991 |
5 | Դավիդ Անտոն Գիխառո | ՄԳ | Իսպանիա | 2627 | 1995 |
6 | Վլադիմիր Օնիշչուկ | ՄԳ | Ուկրաինա | 2615 | 1991 |
7 | Արման Փաշիկյան | ՄԳ | Հայաստան | 2615 | 1987 |
8 | Հովհաննես Գաբուզյան | ՄԳ | Հայաստան | 2607 | 1995 |
9 | Սամվել Տեր-Սահակյան | ՄԳ | Հայաստան | 2605 | 1993 |
10 | Սամուել Սևյան | ՄԳ | ԱՄՆ | 2595 | 2000 |