ChessAcademy.am

8-րդ և 9-րդ տուրերի արդյունքներ

2016-07-26

Ավարտվեց Սևանա լիճ 2016 մրցաշարը: Հուլիսի 25-ին և 26-ին տեղի ունեցան մրցաշարի 8-րդ և 9-րդ տուրերի հանդիպումները, որոնք անցան անչափ լարված պայքարում: Մրցաշարի հաղթողին որոշելու համար որոշիչ դարձավ 8-րդ տուրի Սամուել Սևյան-Վիդիթ Սանթոշ Գուջրաթի պարտիան: 8-րդ տուրից առաջ հենց այս երկու շախմատիստներն էին գլխավորում մրցաշարային աղյուսակը: Պարտիան անցավ լարված պայքարում. միջնախաղում առավելություն ուներ Վիդիթ Սանթոշ Գուջրաթին, սակայն հնդիկ գրոսմայտերը բաց թողեց առավելությունը և վերջնախաղում արդեն զգալի առավելություն ուներ Սևյանը: Լարված պայքարում Սևյանը սպառեց խաղին հատկացված ժամանակը և կրեց ցավալի պարտություն: 8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վլադիսլավ Արտեմևը, Դուդա Յան-Քշիշտոֆը և Հովհաննես Գաբուզյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սամվել Տեր-Սահակյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում:

Այսպիսով, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում էր Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: 9-րդ տուրում Գուջրաթին սպիտակ խաղաքարերով մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Դուդա Յան Քշիշտոֆի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով և հնդիկ գրոսմայստերը վաստակեց 6 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Վերջին տուրի հաղթանակի շնորհիվ 6 միավոր վաստակեց նաև Վլադիսլավ Արտեմևը, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցաշիշների պատճառով Արտեմևը դարձավ երկրորդը, իսկ Դուդա Յան Քշիշտոֆը գրավեց երրորդ հորիզոնականը:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio