7-րդ տուրի արդյունքներ
2016-07-25Երեկ տեղի ունեցան Սևանա լիճ 2016 մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները, որում մինչ այդ մրցաշարային աղյուսակը եզրափակող Վլադիմիր Օնիշչուկը գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց մրցաշարի առաջատարներից մեկի` Դուդա Յան-Քշիշտոֆի նկատմամբ: Տուրը հաղթական էր նաև Ռոբերտ Հովհաննիսյանի համար, ով հաղթեց Հովհաննես Գաբուզյանին: Տուրի մյուս երեք հանդիպումները, որոնցում միմյանց դեմ մրցում էին Վլադիսլավ Արտեմև-Սամուել Սևյան, Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան և Դավիդ Անտոն Գուիջառո-Վիդիթ Սանթոշ Գուջրաթի զույգերը, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով խաղացված 7 տուրերից հետո մրցաշարում երկիշխանություն է. 4.5-ական միավոր վաստակած Վիդիթ Սանթոշ Գուջրաթին և Սամուել Սևյանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հատկանշական է, որ 8-րդ տուրում մրցաշարի երկու առաջտարները մրցելու են միմյանց դեմ: